Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»


Ալեքսանդր Բաբասյան. «Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի՝ մի քանի ամսով Հայաստանում գտնվելու մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ինչպես ամառային հանգստի, սպասվելիք նորությունների, այնպես էլ անդադար հնչող քննադատությունների մասին՝ ըստ որոնց՝ նա ապրում է աներոջ փողերով։

-Ալեքսանդր, մի քանի ամսով Հայաստանում ես, սակայն կրկին քեզ չենք տեսնում էկրաններին։ Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են, կներկայանա՞ս նոր նախագծերում։

-Սերիալներից եղել են առաջարկներ, սակայն մերժել եմ, քանի որ սերիալները սկզբում էին ավելի մեծ մասսայականություն վայելում։ Այդ թեման արդեն արդի չէ։ Ես մի քանի ամսով եմ էստեղ և չեմ ցանկանում կարճատև ինչ-որ դերով ներկայանալ սերիալներում։ Առաջարկներ կան գեղարվեստական ֆիլմերից։ Անահիտ Մութաֆյանն առաջարկեց նկարահանվել նոր կատակերգությունում, սակայն մերժեցի, քանի որ հիմա շաբաթը մեկ կոմեդիա են նկարահանում, սակայն դրանք  հիմնականում ծամածռություններ են լինում։

Ելենա Արշակյանն առաջարկել է նկարահանվել իր պատմական ֆիլմում, եթե բյուջեն հաստատվի, հաստատ կնկարահանվեմ այդ ֆիլմում։ Առաջարկ եմ ստացել նկարահանվել նաև մելոդրամայում, որում պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսին։ Հավանաբար, այդ առաջարկն էլ կընդունեմ։ Առաջարկ կա նաև Հ2 հեռուստաալիքից, սակայն դա դեռ վերջնական չենք քննարկել։

-Հոնորարներդ բա՞րձր են։

Ես ամեն բան անում եմ սիրով, ոչ թե հոնորարի համար, սակայն արածդ աշխատանքի դիմաց պետք է վարձատրվես։ Չգիտեմ՝ որ դերասանը որքան գումար է ստանում, ես ենթադրում եմ, որ իմ հոնորարները միջին չափի են։

-Քեզ բավարարո՞ւմ են այդ հոնորարները, կարո՞ղ էիր դրանցով ապրել։

-Իհարկե ոչ։ Երբ ես նկարահանվում էի սերիալներում, բավականին բարձր էի վարձատրվում, սակայն նույնիսկ դա ինձ չէր բավարարում։ Եթե այն ժամանակ չլիներ անշարժ գույքի իմ բիզնեսը, որով ես 9 տարի զբաղվում էի, հաստատ դա չէր հերիքի։

Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում տնտեսում են, և մարդիկ, ովքեր սիրում են ապրել՝ լավ հագնվել, լավ վայրեր գնալ. կյանքն ապրելու վրա են գումար ծախսում ոչ թե դիտելու։ Ես ինչքան շատ եմ աշխատում, այնքան շատ եմ ծախսում։ Տասը տարի առաջ ինձ բավարարում էր «x» գումարը, հիմա դա չի կարող ինձ բավարարել

-Այսինքն՝ հիմա ավելի շատ ես աշխատում, քան տասը տարի առա՞ջ։

-Դե իհարկե։ Այն ժամանակ ես  23 տարեկան էի։ Այն ժամանակ բավականին դժվար էր աշխատել ու լավ վաստակել։

-Շատերը քո այժմյան ֆինանսական կայունությունը  կապում են կնոջդ՝ Լիլիթի ընտանիքի ապահովվածոթյան հետ։

-Շատ սխալ են անում, որովհետև ես մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած եմ, մինչդեռ մոտ 7 տարի է՝ գրեթե բոլոր սերիալներում նկարահանվել են իմ մեքենանները՝ սկսած «Որբերից» ու «Որոգայթից»։ Ես դեռ ամուսնացած չէի, ունեի 4 թանկարժեք մեքենա, բնակարան կենտրոնում, որտեղ նկարահանվում էր  «Yere1»-ը:

Ես շնորհակալ եմ կնոջս ծնողներին, որ ինձ տվել են ամեն ինչ՝ մի  մարդու տեսքով, տվել են հրաշալի և գեղեցիկ, պատկառելի և հավատարիմ կին, հոգատար ու նվիրված մայր՝ ի տարբերություն չարախոսների, ովքեր երբեք չեն հասկանա, թե դա ինչ է։

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում քո անկեղծ ամուսնությանը, անընդհատ շարունակվում են խոսակցությունները, որ դու ամուսնացել ես հանուն գումարի, ձեր ընտանիքը կնոջդ հայրիկի փողերով է ապրում։

- Ինձ ճանաչողները վստահ են, որ նման բան չի կարող լինել։ Իմ  ինքնասիրությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Ինչպես են մարդիկ պատկերացնում, որ Լիլիթի ծնողը, օրինակի համար ինձ ասի՝ տղա ջան, արի ես քեզ համար կոստյում կամ կնոջդ ներքնազգեստ առնեմ, կամ վերցրու այս 1000 դոլարը, ծախսիր։

Նույնիսկ երբ ես մեքենայում սպասել եմ, աներս մտել է խանութ, ես երբեք ինձ թույլ չեմ տվել ասել՝ ինձ համար էլ այսինչ բանը բեր։ Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է աներոջս հետ ընկերոթյուն անեմ, բայց մենք ընկերներ ենք, որովհետև նա կյանքի մարդ է, հետաքրքիր, մեծ շրջապատով անձնավորություն, ում հետ ընկերություն անելն ինձ համար մեծ պատիվ է։

Նրանց կողմից որպես նվեր եղել է հարսանիքիս։ Ամուսնության կապակցությամբ մենք 2 բնակարան ենք նվեր ստացել, մեկը իմ ծնողների կողմից, մյուսը՝ Լիլիթի, իսկ գումարային աջակցության մասին խոսելը ծիծաղելի է։

Եթե ինչ-որ մեկն իմ դիմացը կանգնի, նման բան ասի, 15 վայրկյան հետո հաշմանդամ կդառնա, սակայն չեմ ուզում ընկնել ինտերներտային մարդկանց հետևից։ Ես ծնվել, մեծացել եմ կենտրոնում, ամբողջ օրը կենտրոնում եմ լինում, եթե ինչ-որ մեկն ունի ինքնասիրություն, իր խոսքն այդքան արժեք ունի, շատ հանգիստ կարող է գալ, ինձ ասել դա, ոչ թե մեկնաբանություն գրի։ Ես կարող եմ գտնել այդ մեկնաբանություն գրողներին, մի զանգով կարող եմ ճշտել, թե այդ մարդն այդ պահին որտեղ է, ուղղակի իմ ամբողջ ժամանակը պիտի տրամադրեմ գնամ սրա-նրա ոտքերը ջարդելուն։ Իմ շրջապատն ու հարգանքն ինձ թույլ են տալիս, որ ում ոտքն ուզեմ, ջարդեմ։

Չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց  Շիրազի խոսքերը պիտի ասեմ՝ մի խառնեք մեզ Ձեր վայրի արջի ցեղերին։ 

-Իսկ կնոջդ ծնողներն  աջակցո՞ւմ են քեզ։ Օրինակ, Մոսկվայում բիզես սկսեցիր, ամեն բան ինքնուրո՞ւյն ես արել։

-Իհարկե, եթե ապրում ես նույն քաղաքում, չի  կարող աջակցություն չլինել, սակայն ես եմ սկսել իմ բիզնեսը, վարձավճարով տարածք եմ վերցրել և ռեստորան բացել։

Ես վստահ եմ, որ  իմ կյանքում կան մարդիկ, ովքեր կողքիս կանգնած են, խոսքն իմ և Լիլիթի ծնողների մասին է, ու ես շատ երջանիկ եմ, որ մեր ընտանիքում նման հարաբորություններ են։ Ես ինձ շատ  երջանիկ եմ համարում, որ Լիլիթն իմ ընտանիքի հետ է հարազատ երեխայի պես, իրենց ընտանիքում էլ ինձ են շատ հարազատ ընդունում։ Երբ Մոսկվայում էինք, ես ավելի հարազատացա նրանց հետ, որովհետև տեսա, թե ինչպես են վերաբերվում մեզ, մեր որդուն։

-Մոսկվայում նրանց բնակարանում էիք ապրում, գուցե սա էլ լրացուցիչ խոսակցություների տեղիք տվեց։

-Որոշ ժամանակ ենք ապրել նրանց հետ, քանի որ Լիլիթը դժվարանում էր երեխայի խնամքի հարցում։ Լիլիթի մայրը մեզ շատ է օգնել  երեխայի հարցում։ Շատ կանայք  երեխա ունենալուց հետո չեն հասցնում հետևել իրենց։ Շնորհիվ նրա՝ Լիլիթը նման խնդիր չի ունեցել։ Փառք Աստծո, էնտեղ Լիլիթի ծնողներն էին օգնում, էստեղ իմ, ես եմ օգնում կնոջս, և մենք հասցնում ենք և՛ երեխայի դաստիարակությամբ զբաղվել, և՛ մեզ հետևել՝ լինել գեղեցիկ, առողջ,  խնամված։

-Հիմա հանգստի շրջան է, ինչպե՞ս եք դու և Լիլիթը վայելում Ձեր հանգիստը։

-Քանի որ մեկուկես տարի չէինք եղել Հայաստանում, մեր առաջին նպատակը Հայաստանով պտտվելն էր, որպեսզի լինենք այն տեղերում, որտեղ չենք եղել, մեզ համար նոր բացահայտումներ անենք, մեր կարոտն առնենք Հայաստանից։ Քանի որ երեխային մաքուր օդ է պետք, հաճախ ենք լինում քաղաքից դուրս։ Ես Հայաստանում գրեթե ամեն  տեղե եղել եմ, սակայն կան տեղեր, որտեղ Լիլիթը չի եղել։ Օրինակ՝ առաջիկայում գնալու ենք Տաթևի վանք, որտեղ նաառաջին անգամ է լինելու։ Լիլիթը գտել է նաև փոքրիկ հին եկեղեցիներ, որտեղ ես էլ չեմ եղել։ Սևանի  մոտ մի սրբավայր կա, որը շատ հին է, սակայն շատ հայտնի չէ, այնտեղ ենք գնալու, ինչպես նաև՝ պետք է գնանք Լաստիվեր, որտեղ ես էլ չեմ եղել։

-Նման տեղեր գնալիս երեխային տանո՞ւմ եք Ձեզ հետ։

-Կոնկրետ Լաաստիվեր՝ ոչ, քանի որ ճանապարհը բավականին դժվար է, սակայն  հիմնականում այնպես ենք անում, եր երեխան մեզ հետ լինի։ Ես սիրում եմ, որ երեխաս և կինս աչքիս առաջ լինեն։

-Քո և կնոջդ հանգիստն ամեն տարի քննարկվել է իր շքեղությամբ։ Այս տարի, կարողանո՞ւմ եք Հայաստանում լիարժեք վայելել հանգիստը, թե՞ արտերկիր էլ կմեկնենք։

-Առհասարակ, ես սիրում եմ ինչ-որ բան անել կա՛մ լավ, կա՛մ չանել։ Եթե ես այս պահին ունեմ միջինի հնարավորություն, ավելի լավ է, չգնամ, մնամ տանը։ Մենք հնարավորության խնդիր չունենք, սակայն երեխայի հետ կապված հավանաբար ձմռանը կգնանք արտերկրում հանգստանալու։ Այս փուլում ծովափնյա երկիր մեկնելը քիչ հավանական է։ Հայաստանին մոտ է Թուրքիան, սակայն ես սկզբունքորեն չեմ գնա Թուրքիա հանգստանալու։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԻնչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Կունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին