Լուի վան Գալը ցանկանում է Ռոնալդուին տեսնել «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում
ՍպորտԱնգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը ցանկություն ունի ձեռք բերել իսպանական Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է անգլիական «Manchester Evening News»-ը:
«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է «սատանաների» կազմում տեսնել Ռոնալդուին: Դրա համար անգլիական ակումբը կօգտագործի Անխել դի Մարիայի տրանսֆերից ստացված գումարը, որն ըստ ամենայնի կլինի 65 միլիոն եվրո:
Պորտուգալիայի ազգային թիմի անդամ Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին` մինչ արքայական ակումբ տեղափոխվելը: