Բլատերի վրա շպրտված դոլարները վերադարձվել են տիրոջը
ՍպորտԲրիտանացի կոմիկ Սայմոն Բրոդկինի կողմից ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի վրա շպրտված գումարը վերադարձվել է բրիտանացուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է բրիտանական The Thelepraph-ը:
Բրիտանացին 600 ԱՄՆ դոլար էր շպրտել ՖԻՖԱ-ի նախագահի վրա օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Շվեյցարական ոստիկանությունը գումարը վերադարձրել է տիրոջը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ֆուտբոլիմիջազգային ֆեդերացիան հայց է ներկայացրելդատարան բրիտանացի կոմիկի դեմ, ովմամուլի ասուլիսի ժամանակ դոլարներ էրշպրտել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերիվրա: Նախնական տվյալների համաձայն՝հայցն արդեն դատարանում է: Բրիտանացիկոմիկ Լի Նելսոնի արարքի պատճառով ՖԻՖԱ-իկողմից նշանակված մամուլի ասուլիսը սկսվել է նշանակվ ած ժամից ավելի ուշ: Դեպքից հետո բրիտանացին ասել է, որ գումարըկաշառք է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցնի ԿԺԴՀ-ում:
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեցհրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: