ՈւԵՖԱ-ն տուգանել է «Բարսելոնա»-ին
ՍպորտՖուտբոլի եվրոպական ֆեդերացիան տուգանել է կատալոնական «Բարսելոնա»-ին:
ՈւԵՖԱ-ի նման որոշման պատճառն այն է, որ դեռևս նախորդ մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ կատալոնական ակումբի երկրպագուները վիրավորական բնույթի արտահայտություններ են արել, որոնք արգելված են նմանատիպ հանդիպումներ ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմը կտուգանվի 30.000 եվրոյով գլխավորապես այն պատճառով, որ երկրպագուները խաղի ժամանակ ծածանել են Կատալոնիայի դրոշը` կոչ անելով առանձնանալ Իսպանիայից: