Արցախի հավաքականն այս անգամ զիջեց «Ալաշկերտ-2»-ին
ՍպորտՖուտբոլի Արցախի հավաքականն արդեն երկրորդ պարտությունը կրեց հայաստանյան ակումբների հետ խաղերում:
«Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ-2»-ը մրցեց Արցախի հավաքականի հետ: «Ալաշկերտ 2»-ը հաղթեց 3:0 հաշվով՝ շնորհիվ առաջին խաղակեսում խփած երեք գոլերի: Աչքի ընկան Վարդան Պետրոսյանը, Գրիգոր Մկրտչյանը և Արսեն Բալաբեկյանը:
Ընդմիջումից հետո մարզիչ Սևադա Արզումանյանը փոխարինումներ կատարեց և մեծ թվով պատանի ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տվեց: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունից:
Արցախի հավաքականը օրեր առաջ պարտվել էր նաև «Բանանց»-ին: