Ներկայացվել է Տոկիո-2020 Ամառային օլիմպիական խաղերի պատկերանշանը
ՍպորտՏոկիոյում ներկայացվել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատկերանշանը:
Ըստ Տոկիո-2020 կազմկոմիտեի՝ խորհրդանիշն իր մեջ նեռառում է տարբեր երկրների մարզիկների միասնությունը:
Պատկերանշանի վրա աշխատել է ճապոնացի դիզայներ Կենձիրո Սանոն: 2020 թվականի Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը ևս նույն մոտիվներն ունի: Խորհրդանիշը նման է լատինատառ «T»-ին և արված է ոսկեգույն, կարմիր և սև գույներով:
Ամառային 32-րդ խաղերը կանցկացվեն 2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: