Երևանում մեկնարկել է Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը
ՍպորտՀայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստները:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, վերը նշված երկրների պատվիրակությունները Երևան են ժամանել հուլիսի 24-ին: ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում («Միկա» մարզապալատ) բացման հանդիսությունից հետո` hուլիսի 25-ին առավոտյան ժամը 11-ին, կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 17-ից` եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 10 քաշային կարգերում:
Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվելու են համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով: Պատվիրակությունների մեկնումը նախատեսված է հուլիսի 26-ին: