Մյուլլերը գոհ է մարզչական անձնակազմի աշխատանքից
Սպորտ«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` տարաձայնություններ ունի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
-Ցանկանում եմ ասել, որ մարզչական անձնակազմի բոլոր ներկայացուցիչների հետ լավ հարաբերություններ ունեմ: Բոլոր մրցակիցների մասին մանրամասն տեղեկատվություն ենք ստանում և կարողանում ենք ճիշտ կառուցել մեր խաղը: Սա Գվարդիոլային յուրահատուկ մարզիչ է դարձնում: Նա ժամերով մտածում է ֆուտբոլի մասին, և դա մեզ համար առավելություն է,-Մյուլլերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: