Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ է դարձել «Մարիտիմու»-ի կազմում առաջիկ իսկ խաղում
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմու»-ի կազմում անցկացրած առաջին իսկ խաղում դարձել է գոլի հեղինակ:
«Մարիտիմու»-ն ընկերական հանդիպում է անցկացրել «Բրագա»-ի երկրորդ թիմի հետ և հաղթել 2-0 հաշվով: Ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 73-րդ րոպեին` խփելով թիմի երկրորդ գնդակը: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Պորտուգալիայի ազգային առաջնության մեկնարկից առաջ, որն ի դեպ կմեկնարկի օգոստոսի 16-ին, «Մարիտիմու»-ն անցկացնում է ընկերական հանդիպումներ տարբեր թիմերի հետ: