Բավարիան մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի 19-ամյա հարձակվողին
Սպորտ«Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Ադամա Տրաորեն հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, իսպանական անձնագիր ունեցող մալիացուն ձեռք բերելու ցանկությունը գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայինն է:
Տրաորեն վերջին մրցաշրջանում բացառապես հանդես է եկել «Բարսելոնայի» 2-րդ թիմում՝ մշտապես փոխարինման մտնեով. անցկացրել է 37 հանդիպմում (ընդհանուր՝ 76 րոպե)՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Կատալոնական թիմի հիմնական կազմում 2013/14 մրցաշրջանում 1 հանդիպում է անցկացրել: