Դրական է, որ մեր խմբում ընդգծված առաջատար չկա. Լևոն Պաչաջյան
ՍպորտՍանկտ Պետերբուրգում կայացել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վիճահականությունը: Հայաստանի համար E խմբում դրության վերաբերյալ armsport.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը.
«Շատ հավասար խումբ է ստացվել. չկա ընդգծված ֆավորիտ և ետնապահ: Մեր հավաքականի համար լավ հնարավորություն է:
Կարծում եմ՝ բոլոր ընտրանիների հետ էլ բարդ է լինելու՝ մանավանդ արտագնա խաղերում: Այժմ դիմակայությունների վերաբերյալ խոսելն այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ մեկնարկին դեռ 1 տարի կա: Կարևոր կլինի, թե հավաքականներն ինչպես կմոտենան ընտրական փուլի մեկնարկին:
Ինչ խոսք, դրական է, որ մեր խմբում ընդգծված առաջատար չկա: Ամեն դեպքում, նման հավասար խմբերում կրկին մեծ բարդություն է 1-ին կամ 2-րդ տեղը գրավելը:
Պետք է պայքարել յուրաքանչյուր խաղում անպայման միավոր ունենալու համար»,- ասել է Լևոն Պաչաջյանը: