«Վարդարը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչին
Սպորտnews.am-ը գրում է.
Մակեդոնական «Վարդարը» հեռացրել է թիմի ռուսաստանցի գլխավոր մարզիչ Սերգեյ Անդրեեւին: Որոշումն ընդունել է ակումբի սեփականատեր, ռոստովցի գործարար Սերգեյ Սամսոնենկոն (ռեստորանային, հյուրանոցային, բուքմեյքերական բիզնես): Պատճառը Չեմպիոնների լիայի որակավորման երկրորդ փուլում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի արգելքը չհաղթահարելն է:
Սերգեյ Անդրեեւը «Վարդարը» գլխավորում էր 2014թ. փետրվարից: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Մակեդոնիայի չեմպիոն: «Վարդարում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը եւ կիսապաշտպան Արտակ Դաշյանը: