Ջիլարդինյոն հնարավոր է կարիերան շարունակի Օլիմպիակոսում
Սպորտtert.am-ը գրում է.
«Գուանչժոուի» իտալացի անվանի հարձակվող Ալբերտո Ջիլարդինյոն, ով վերջին տարում վարձավճարով հանդես էր գալիս «Ֆիորենտինայում», հնարավոր է կարիերան շարունակի Հունաստանում:
Ինչպես հայտնում է «Gianlucadimarzio.com»-ը, 32-ամյա ֆուտբոլիստը և «Օլիմպիակոսը» ներկայում բանակցություններ են վարում հնարավոր տեղափոխության համար:
Հաղորդվում է, որ Ջիլարդինյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Ա սերիայի նորեկ «Կապրին»:
Հավելենք, որ «Ֆիորենտինայի» կազմում ավարտված մրցաշրջանում Աշխարհի 2006 թվականի չեմպիոնը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: