ՊՍԺ-ն Վիլիամ Կարվալյուի համար պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել
Սպորտtert.am-ը գրում է.
«Սպորտինգի» կիսապաշտպան Վիլիամ Կարվալյուն շարունակում է մնալ եվրոպական մի շարք առաջատար ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «O Jogo»-ն, 23-ամյա պորտուգալացու ծառայություններով առավել խորապես հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»: Պարբերականի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 45 միլիոմ եվրո վճարել:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Կարվալիուն 30 հանդիպամ է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: