Ինձ դուր է գալիս F խումբը. Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոն
Սպորտtert.am-ը գրում է.
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքների մասին տպավորություններով: Անգլիայի հավաքականը հայտնվել է F խմբում:
F խումբ. Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա :
«Շատ հպարտ եմ, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն եմ: Ցանկանում եմ մնալ այս պաշտոնում, քանի դեռ հանրությունը ցանկանում է, որ ես աշխատեմ ազգային հավաքականի հետ:
Ինձ դուր է գալիս F խումբը: Եթե Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան վստահում է ինձ, ես պատրաստ եմ առաջնոդրել թիմին:
Վիճակահանության ժամանակ հնարավոր էին ավելի վատ տարբերակներ: Ամեն դեպքում, այս խմբում մենք ստիպված չենք լինի երկարատեւ ուղեւորություններ իրականացնել»,- նշել է Հոջսոնը: