Կարող ենք դուրս գալ այսպիսի խմբից. Ռոբերտ Լևանդովսկի
Սպորտtert.am-ը գրում է.
Լեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է ԱԱ-2018-ի որակավորման փուլի վիճակահանությանը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը Հայաստանի, Դանիայի, Ռումինիայի, Չերնոգորիայի եւ Ղազախստանի ընտրանիների հետ հայտնվել է միեւնույն՝ E խմբում:
«Ռումինիա, Դանիա, Չերնոգորիա, Հայաստան,Ղազախստան. արդեն կազմավորվել է մեր խումբը: Կարծում եմ՝ մենք կկարողանանք դուրս գալ այս խմբից», -գրել է Լեւանդովսկին: