AS. Ռեալը մերժել է Ռոնալդուին վաճառելու 120 միլիոնանոց առաջարկը
ՍպորտՄադրիդի «Ռեալը» մտադիր չէ բաց թողնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեկ միլիարդ դոլարից ավելի պակաս գումարով։
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին պորտուգալացու համար առաջարկել էր 120 մլն եվրո, սակայն մերժում ստացել։ Այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
Նա ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներին հիշեցրել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի հրաժարագնի մասին, որը կազմում է 1 մլրդ դոլար։