Դի Մարիայի հետ ավելի ուժեղ կդառնանք. Իբրահիմովիչ
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի` փարիզյան ակումբ հավանական տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Ողջունում եմ նրան: Անխելը լավ ֆուտբոլիստ է, նրա հետ մենք ավելի ուժեղ կդառնանք,-Իբրահիմովիչի խոսքը մեջբերել է «Le Parisien»-ը:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Անխել դի Մարիան վաղը բուժզննում է անցնելու «Պարի Սեն Ժերմենում» և կնքելու 4 կամ 5 տարվա պայմանագիր: