Եթե ինձ շատ են հարվածում, նշանակում է` հրաշալի եմ խաղում. Ազար
Սպորտ«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հանգիստ է ընդունում այն փաստը, որ մրցակիցները հաճախ են իր նկատմամբ խախտում կանոնները: Ուշագրավ է, որ Անգլիայի նախորդ առաջնությունում ամենաշատը կանոնները խախտել են հենց Ազարի նկատմամբ:
-Ես միշտ ամեն ինչից գոհ եմ: Երբեմն հարվածում են ոտքերիս, երբեմն` ոչ: «Չելսիի» բժիշկները մեծ աշխատանք են կատարում, որպեսզի ես կարողանամ շաբաթվա ընթացքում երկու անգամ խաղադաշտ դուրս գալ և ցավեր չզգալ: Փորձում եմ ամեն անգամ ցավ զգալուց պահպանել ժպիտս: Փոքր ժամանակ եղբորս հետ էինք խաղում, նա հաճախ էր ինձ հարվածում. այնպես որ, սովորել եմ:
Միշտ ասում եմ` եթե ինձ շատ են հարվածում, նշանակում է` հրաշալի եմ խաղում: Ինձ չեն հուզում խախտումները, կարևորը հաղթելն է: Իմ ֆուտբոլը գնդակով խաղն է, և ես չեմ փոխվի, իսկ եթե չաշխատեմ ինձ վրա, պաշտպանները կսպանեն ինձ,-Ազարի խոսքը մեջբերված է «Mirror»-ից: