«Չելսիի» մրցակիցները փորձում են գնել չեմպիոնությունը. Մոուրինյու
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներ են վատնում` այդպիսով փորձելով գնել չեմպիոնությունը:
-Երբ պարոն Աբրամովիչը նոր էր դարձել «Չելսիի» սեկանատեր, ակումբը կարելի է ասել` գնցե տիտղոսը: Ես նկատի ունեմ, որ մենք չեմպիոն դարձանք թանկարժեք ֆուտբոլիստների գնելու շնորհիվ: Հիմա «Չելսիի» մրցակիցներն են փորձում գնել չեմպիոնությունը: Դա փորձում է անել նրանցից յուրաքանչյուրը: Մենք կփորձենք կրկին պայքարել տիտղոսի համար և չեմպիոն դառնալ առանց շատ ծախսերի,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից: