Բենիտես. Շատ լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է լուրերը, թե լարված հարաբերություններ ունի Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ռոնալդուի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Ես շատ գոհ եմ թիմից, քանի որ ֆուտբոլիստներն արդյունավետ աշխատում են հավաքի ժամանակ: Ավստրալիայում մարզումների համար ստեղծված են հարմար պայմաններ»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Բենիտեսը փոխարինել է իտալացի Կարլո Անչելոտիին: