Յուրա Մովսիսյանը խոսել է «Կրասնոդար»-ի դարպասը խփած գոլը չտոնելու մասին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակող Յուրա Մովսիսյանը խոսել է «Սպարտակ»-ի հաղթանակի և «Կրասնոդար»-ի դարպասը խփած գոլը չտոնելու մասին:
«Ես մեծ հարգանք եմ տածում «Կրասնոդար»-ի երկրպագուների և ղեկավարության նկատմամբ, այդ իսկ պատճառով որոշեցի չտոնել խփած գնդակս: Գոլը խփեցի հրաշալի փոխանցումից հետո, հարկավոր էր միայն ճիշտ օգտագործել պահը, ինչը ստացվեց երկրորդ փորձից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսիսյանի խոսքերը փոխանցում է Sport-express պարբերականը:
Խոսելով «Սպարտակ»-ի նոր մարզչի մասին` Մովսիսյանը մասնավորապես փաստել է. «Ալենիչեւի եւ Տիտովի հետ «Սպարտակ»-ը վերգտավ իր ակումբային հատուկ ոգին: Մեծ է նրանց հարգանքը «Սպարտակ»-ի նկատմամբ: Սակայն դեռ ժամանակ է պետք ակումբը ճիշտ ուղու վրա դնելու համար»:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Սպարտակ»-ն արտագնա խաղում Յուրա Մովսիսյանի խփած միակ գոլի շնորիվ հաղթել է «Կրասնոդար»-ին: