«Սպարտակ»-ի գլխավոր մաևզիչը բարձր է գնահատել Յուրա Մովսիսյանի մարզավիճակը
ՍպորտՖուտբոլի Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալիենիչևի կարծիքով՝ հայ ֆուտբոլիստ Յուրա Մովոիսյանն ավելի լավ մարզավիճակում է, քանի «մայրաքաղաքայինների» մյուս հարձակվողները:
«Յուրա Մովսիսյանը հիմնական կազմում մտավ խաղադաշտ, քանի որ նա ավելի լավ մարզավիճակում է, քան մրցակիցները: Դաշտ մտավ և խփեց իր գոլը: Իսկ այս հաղթանակն օրինաչափ էր: Մենք շատ կարգապահ էինք գործում և չեզոքցրեցինք «Կրասնոդար»-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալենիչևի խոսքերը մեջ է բերում Sport-express-ը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում «Սպարտակ»-ն արտագնա խաղում Յուրա Մովսիսյանի խփած միակ գոլի շնորիվ հաղթել է «Կրասնոդար»-ին: