Սերխիո Ռամոսը կարող է երկարեցնել պայմանագիրը «Ռեալ»-ի հետ
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը հնարավոր է կերկարացնի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորմամբ, այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը:
Այս օրերին «Ռեալ»-ը հավաքի է Չինաստանում, որտեղ էլ Ռամոսը հանդիպել է «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռամոսի եղբայրը, ով նաև ֆուտբոլիստի մենեջերն է, և «Ռեալ»-ի տնօրեն Խոսե Սանչեսը: Նախնական տվյալների համաձայն՝ երկու կողմից էլ գոհ են եղել բանակցություններից, և հնարավոր է, որ «Մադրիդ» վերադառնալուն պես Ռամոսը կերկարացնի պայմանագիրն ակումբի հետ:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ: