Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը Եվրոպայի առաջնությունում ստացել է «Արդար խաղի» մրցանակը
ՍպորտԱնդորրայում կայացած բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 16 տարեկան աղջիկների C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլի մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը բացի արծաթե մեդալը նվաճելուց արժանացել է նաև «Արդար խաղի» մրցանակին:
Մրցանակը ՖԻԲԱ-ի կողմից ստացավ ՀԲՖ փոխնախագահ, պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը: «Շատ հաճելի է, որ Հայաստանը նման մրցանակի արժանացավ: Մենք միշտ էլ մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում հանդիպումը: «Արդար խաղի» մրցանակը պարտավորեցնում է, որ հետագայում էլ բարձր պահենք մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Հարությունյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի առաջնության եզրափակչում հավաքականը զիջեց Իսլանդիայի թիմին: