ՖԻՖԱ-ն չի չեղարկել Սուարեսի պատիժը
ՍպորտՖուտբոլի միջազգային ֆեդերացիան չի չեղարկի Ուրուգվայի ազգային թիմի անդամ Լուիս Սուարեսի պատիժը:
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն չի ընդունեկ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը Սուարեսի պատիժը մեղմացնելու վերաբերյալ: Կարգապահական կոմիտեն պահպանել է նույն որակազրկումը, որը ստացել է Սուարեսը Իտալիայի ազգային թիմի անդամին կծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության շրջանակում Ուրուգվայ-Իտալիա խաղի ժամանակ Սուարեսը խաղային դրվագում կծել էր իտալացի Ջորջո Կելինիին: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն որակազրկել էր Սուարեսին` զրկելով նրան մասնակցել հավաքականի պաշտոնական 9 խաղի: