Սեւանը կմասնակցի Համահայկական 6-րդ խաղերին
ՍպորտՀամահայկական 6-րդ խաղերի բացման արարողությանը, որը կկայանա օգոստոսի 2-ին, կմասնակցի նաեւ Սևանի պատվիրակությունը` քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 20 հոգանոց պատվիրակության կազմում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների սեւանցի չեմպիոնները, մարզիկներ, մարզիչներ, քաղաքապետարանի պատասխանատուներ:
Քաղաքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանիփոխանցմամբ` Սեւանը Համահայկական խաղերին մասնակցում է 3-րդ անգամ: «1-ինանգամ 2 թենիսիստները հանդես են եկել Գեղարքունիքի մարզը ներկայացնողհավաքականի կազմում` թենիսի զուգախաղում գրավելով 1-ին տեղը: 2-րդ անգամմեր մասնակցությունը եղել է 5-րդ Համահայկական խաղերին` 45 հոգանոցպատվիրակությամբ: Մեր մարզիկներն իրենց ուժերը չափել են աղջիկների վոլեյբոլ,լող եւ ֆուտբոլ մարզաձեւերում: Իհարկե, մրցանակային տեղեր չգրավեցինք, սակայնփորձի եւ շփումների առումով բավականին արդյունավետ էր եւ ուսանելի էր այն»,- նշեց Անահիտ Հովհաննիսյանը:
Այս տարի Սեւանը ներկայացնող 9 մարզիկները կմրցեն 3 մարզաեւում` աղջիկների լողափնյա վոլեյբոլ աղջիկներ, սեղանի թենիս, շախմատ:
Արդեն պատրաստ է նաև մասնակիցների և մարզիկների հանդերձանքը, որը նրանք կրելու են Համահայկական 6-րդ խաղերի բացմանը և մրցումների ընթացքում:
Խոսրով Խլղաթյան