Միշել Պլատինին առաջիկա օրերին կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուի պաշտոնում
ՍպորտՖուտբոլի եվրոպական միության նախագահ Միշել Պլատինին առաջիկա մի քանի օրերի ընթացքում պաշտոնապես կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական Lequipe-ը: Պլատինին կդառնա ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական հավակնորդը` հաշվի առնելով, որ ֆրանսիացին կստանա կոնֆեդերացիաների աջակցությունը:
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացածընտրությունների արդյունքներով վերընտրվելէր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալիմասին խոսակցությունների համապատկերումնա հայտարարեց հրաժարականի մասին:ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նորնախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: