Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պատրաստվում է ընկերական հանդիպումներին
ՍպորտՀայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը օգոստոսին կանցկացնի ընկերական հանդիպումներ:
Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Օգոստոսի 2-ին մեր հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ օգոստոսի 3-ին և 5-ին կմրցի Իսրայելի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երևան կվերադառնա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 8-13-ը մեր թիմը կրկին մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ-ից, օգոստոսի 11-ին և 13-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Սլովակայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը Իսրայելի հավաքականի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Վարդան Վարդանյան «Փյունիկ», Սուրեն Ալոյան «Բանանց», Մարկ Գրիգորյան` «Դոնաֆելդ» (Ավստրիա): Պաշտպաններ` Հակոբ Համբարձումյան «Բանանց», Աղավարտ Պետրոսյան «Բանանց», Հակոբ Հակոբյան «Բանանց», Ժիրայր Մարգարյան «Բանանց», Արթուր Քարտաշյան «Փյունիկ», Մհեր Սաֆարյան «Շիրակ», Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան): Կիսապաշտպաններ` Ստեփան Հարությունյան «Բանանց», Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց», Արթուր Նադիրյան «Փյունիկ», Վարդան Սաֆարյան «Միկա», Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա), Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա):
Հարձակվողներ` Էդգար Մովսիսյան «Բանանց», Ռոբերտ Մինասյան «Փյունիկ» և Գոռ Աղբալյան` «Հերենվեն» (Հոլանդիա):
Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումներից առաջ հնարավոր է թիմին միանան ևս 2 ֆուտբոլիստներ, որոնց անունները հայտնի կդառնան ավելի ուշ: