Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Կառավարոությունն ուղիներ է փնտրում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար. Զախարյան

ՀՀ Ազգային ժողովում ընթանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկում: Ուսումնասիրություններն իրականացվել է «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների և ամփոփվել Համաշխարհային բանկի կողմից: Կատարված հետազոտությունը համառոտ ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Նաիրտ»-ի շուրջ սոցիալական լարվածությունը, դիմել է Համաշխարհային բանկին, որն իր միջոցներով պատվիրել է ընդհանուր աուդիտ գործարանի ֆինանասկան ու տեխնիկական վիճակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով` 2006 թվականից սկսած, երբ գործարանի 90 տոկոսը վաճառվեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը, իսկ միայն 10 տոկոս բաժնետոմսերը մնաց ՀՀ կառավարությանը, սեփականատեր ընկերությունը պարտքեր է կուտակել:

«2006-2007 թվականներին ընկերությունը կուտակել էր 12.5 միլիարդ դրամ պարտք, ու ամեն տարի աճել են պարտքերը: 2010-ին «Նաիրիտ»-ի պարտքն արդեն 50 միլիարդ դրամ  էր: Սա այն ժամանակ էր, երբ գործարանը դեռ աշխատում էր»,-հայտնեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ պարտքերի կուտակման պատճառն այն է, որ արտադրական ինքնարժեքը միշտ գերազանցել է ապրանքի գնին: Ներկայում պարտքն արդեն կազմում է 126 միլիարդ դրամ: Այդ ամենին զուգահեռ սեփականատերը շարունակել է գործունեությունը` ներգարվելով վարկեր և գնալով, այսպես ասած, ինքնասպանության:

Նախարարի խոսքով` «Նաիրիտ»-ի հարցի շուրջ ընտրությունը մեծ չէ. կամ գործարանը պետք է վերագործարկվի, կամ պետք է լուծարվի: «Այն կարծիքը, որ կառավարությունը ցանկություն ունի և տանում է ընկերության լուծարման, ես ուզում եմ հայտարարել, որ դա այդպես չէ: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ գործարանը վերագործարկվի: Չվերագործարկվելու դեպքում լուրջ բնապահպանական ծախսեր կառաջանան, որի հայթայթման հարցը կառավարությունը չունի»,-ավելացրեց Երվանդ Զախարյանը:

Նախարարը նաև հավելեց, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում կատարվել են առաջարկություններ, որոնք կառավարությունը կարող է  հաշվի առնել որոշում կայացնելիս: «Կառավարությունը, օգտվելով այդ առաջարկություններից, իր դիրքորոշումը կներկայացնի: Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը ճանապարհներ փնտրելն է գործարանը վերագործարկելու համար»,-ասաց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ կառավարությունն ամեն ինչ անում է նոր նեդրող ներգրավելու ամար:

Նախարարը, անդրադառնալով գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հարցին, նշեց, որ անցած շաբաթվա վերջից սկսել է աշխատավարձերի վճարումը: 

Երվանդ Զախարյանի ներկայացումից հետո ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, քննարկումը վարող Վարդան Այվազյանը հանդիպմանը մասնակցող պատգամավորներին առաջարկեց լսել Համաշխարհային բանկի ներկայացուցչին, ցանկության դեպքում հղել հարցեր, բայց այդ ամենը պետք է ընթանար առանց լրատվամիջոցների: Սակայն պատգամավորները որոշեցին հարցեր ուղղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում անցկացվելու են աշնանը` սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, որը լինելու է բաց:

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել