Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը E խմբի ֆավորիտների շարքում Հայաստանին չի տեսնում
ՍպորտՌումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռեզվան Բուրլեանուն ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբի ֆավորիտ է համարում Դանիայի և Լեհաստանի հավաքականներին:
«Առաջին հայցքից E խումբը կարող է և դժվար, և հեշտ լինել: Իմ կարծիքով` Ռումինիայի հավաքականն առաջին տեղի համար պայքարում գլխավորապես կմրցակցի Լեհաստանի և Դանիայի հավաքականների հետ: Մեզ համար ծանր կլինեն նաև երկու ճանապարհորդությունները դեպի Հայաստան և Ղազախստան: Սակայն մենք սկսում ենք մեկ նպատակով, և դա հաղթելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուրլեանուի խոսքերը մեջբերում են ռումինական ԶԼՄ-ները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես կգա E խմբում և կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հետ: