Սերխիո Ռամոսը որոշել է հեռանալ «Ռեալ»-ից
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը որոշել է լքել «արքայական ակումբը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն:
Թեպետ նախօրեին Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Հնարավոր է, որ կողմերը պայմանագրի հարցում որոշակի զիջումների գնան:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ: