«Միկա» ֆուտբոլային ակումբը չի անվանափոխվի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնությանը մասնակցող Երևանի «Միկա» ակումբը հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե ակումբը կվերանվանվի «Միկա-Կվազար»-ի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Միկա»-ի մամուլի խոսնակ Աշոտ Մարտիրոսյանն ասաց, որ երևանյան ակումբը պարզապես համագործակցում է ռուսակա ն թիմի հետ:
«Միկա»-ն մնում է «Միկա»: Միայն թե «Կվազար»-ից ֆուտբոլիստներ են միացել մեր թիմին: Այդ ֆուտբոլիստներն այժմ մարզվում են «Միկա»-ի հետ: Վերանվանում չկա, բայց համագործակցություն կա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Միկա»-ի մամուլի խոսնակ Աշոտ Մարտիրոսյանը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի բարձրագույն խմբում հանդես կգա այլ «Միկա-Կվազար» անունով: