Միգել Լոպեսը վերադարձել է «Բանանց»
ՍպորտԱրգենտինացի 27-ամյա կիսապաշտպան Միգել Պեդրո Լոպեսը վերադարձել է «Բանանց» և նոր պայմանագիր է ստորագրել հայկական ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը, պայմանագիրը նախատեսված է մեկ տարի ժամկետով: Միգել Լոպեսը «Բանանց»-ում է անցկացրել 2014/15 մրցաշրջանի երկրորդ հատվածը: Նա մասնակցել է 12 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ: Մինչև «Բանանց»-ը, Լոպեսը հանդես է եկել արգենտինական «Կիլմես»-ում, ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի»-ում, Կապանի «Գանձասար»-ում և արգենտինական «Տրիստան Սուարես»-ում: