«Փյունիկ»-ը կազմը համալրել է «Կուբան»-ի նախկին ֆուտբոլիստով
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը համալրում է կազմը: «Փյունիկ»-ը կես տարով պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը թիմին է միացել Կրասնոդարի «Կուբան»-ից և «Փյունիկ»-ում հանդես կգա վարձակալության հիմունքներով:
Այս մասին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կխաղա «Ալաշկերտ»-ի հետ: