Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Հայաստանում չորս ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը. համապատասխան գործառույթներ են կատարվում Վեդու, Կապսի, Եղվարդի և Մաստարայի առաջնահերթ ջրամբարաշինական աշխատանքների ուղղությամբ:

«Ներկայումս Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ընթանում են Վեդիիջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության համար մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։

Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի և մրցույթային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը` հավելելով, որ ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2016 թվականին, իսկ շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի։

Նա նկատեց, որ Վեդիի ջրամբարը նախատեսված է Արարատյան հարթավայրի ավելի քան 4 հազար հեկտար հողակտորները ոռոգելու համար, որոնցից 2.8 հազար հեկտարի մեխանիկական ոռոգումը փոխարինվելու է ինքնահոս ոռոգման համակարգով, ինչի արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 12 միլիոն կվտ.ժ էլեկտրաէներգիա: «Այս պահին ընթացքի մեջ է Զարգացման ֆրանսիական գործակալության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 75 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքման գործընթացը»,- պարզաբանեց Հարությունյանը:

KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում և Ախուրյան գետ-Կապսի ջրամբարի ինքնահոս համակարգի կառուցում» վարկային ծրագիրը: Նախատեսվում է ավարտին հասցնել Կապսի ջրամբարի կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները և վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում գտնվող տարածքների անվտանգությունը: Նախատեսվում է կառուցել ինքնահոս համակարգ, որը հնարավորություն կտա անցում կատարել մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոս եղանակի և ոռոգում ապահովել նաև նոր հողատարածքների համար: Ջրամբարի պատվարային հանգույցը 1-ին փուլում նախատեսվում է կառուցել 25 միլիոն խմ ծավալով: Նշված պատվարը նախատեսվում է կառուցել այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել՝ հասցնելով ջրամբարի ծավալը 60 միլիոն խմ-ի:

«Մանրամասն նախագիծը նախատեսվում է ավարտել 2016 թվականի երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարական աշխատանքների մեկնարկման փուլը: Ջրամբարի կառուցումը թույլ կտա ընդգրկել շուրջ 5000 հեկտար նոր ոռոգելի տարածքներ կամ ավելացնել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը: Ծրագրի իրականացման արդյունքում շրջանառությունից դուրս կգան «Շիրակ» ջրօգտագործող ընկերության սպասարկման տակ գտնվող ութ պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 միլիոն կվտ.ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի շինարարության ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի»,- նշեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 միլիոն խմ-ի և ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան:

Արդյունքում կապահովվի շուրջ 20.5 հազար հեկտար հողերի հուսալի ոռոգում, որից մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3.5 հազար հեկտար հողատարածքներ կոռոգվեն ինքնահոս եղանակով, կբարձրանա 16 հազար հեկտար հողատարածքների ջրապահովվածությունը, ինչպես նաև կավելանան 952 հեկտար ոռոգելի հողատարածքներ: Արամ Հարությունյանը հիշեցրեց նաև, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացվող՝ Եղվարդի ջրամբարի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2016 թվականի մայիսը։ «Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։ Ջրամբարի կառուցմանաշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թվականին, իսկ շինարարությանընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի»,- նկատեց բանախոսը:

Քննարկվում է Եվրասիական զարգացման բանկի օժանդակությամբ Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը: Մաստարայի ջրամբարի գոտում տեղաբաշխված են Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների սպասարկման տակ գտնվող համայնքները` Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ և Նորավան: «Ջրամբարիկառուցումը հնարավորություն կտ ա տարեկան տնտեսել շուրջ 2.1 միլիոն կվտ.ժ էլեկտրաէներգիա: Անցումը ինքնահոս ոռոգմանը թույլ կտա շահագործումից հանելխորքային հորերը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսվեն պոմպերի շահագործմանու պահպանման ծախսերը, Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը կպակասի տարեկան 5.3 միլոին խմ-ով. ծրագիրը գտնվում է բանակցային փուլում»,- ընդգծեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ վերը նշված ծրագրերով առաջիկա 4-5 տարիների ընթացքում նախատեսված է կատարել շուրջ 400-450 միլիոն դոլարի ներդրում:

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել