Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»


«Փելեշյանի լռությունը» ֆիլմում չբացահայտվեցին իմ լռության պատճառները. Արտավազդ Փելեշյանը հանդիպեց երկրպագուների հետ

Հասարակություն

 Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ու անվերջ ծափահարություններ, գովեստի ու սիրո խոսքեր. Ճանաչված ու սիրված ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ  Փելեշյանի արվեստի երկրպագուներն ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում կցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու ականավոր ռեժիսորին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Փելեշյանի հետ հանդիպման ուշագրավ դրվագները:

Արտավազդ Փելեշյանն ամենակարևոր` առաջին աշխատանքի մասին

Երիտասարդ ռեժիսորներին կասեմ, որ առաջին աշխատանքին մեծ ուշադրություն դարձնեն: Ամենակարևորը դա է:

Ֆիլմերում ինչ-որ բան փոխելու հնարավորություն

Երևի չէի փոխի։ Նայում եմ, որ երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում։ Ի”նչ միտք ունի այդ նկարը ոչնչացնեմ:

Նոր ֆիլմը չարվեց ֆինանսական պատճառներով

Ես գրել էի սցենար` «Հայոց աշխարհ» անունով, բայց այդ ֆիլմը չարվեց տարբեր, առաջին հերթին, ֆինանսական պատճառներով:

«Էպիզոդնիկ» և «մասսովկա»

«Տարվա եղանակների» հետ կապված մի հետաքրքիր պատմություն եղավ. երբ նկարահանում էինք, խմբի անդմինիստրատորին և օպերատորին ուղարկեցի Գյուղատնտեսության նախարարություն, որ իմանան, թե քաղաքակրթությունից հեռու ինչ գյուղ կա Հայաստանում, որը պահպանում է հին սովորույթները: Նախարարությունն իմացավ, որ Զանգեզուրի ձորում նման գյուղ կա, գյուղն էլ իր հերթին իմացավ, որ սովետական կարգեր են հաստատվել: Որոշեցինք գնան այդտեղ, մի կերպ գտանք ճանապարհը: Ձորի մեջ էր գյուղը, 10-12 տուն ուներ։ Ոտքով որոշեցինք գնալ, մեքենայի համար ճանապարհ չկար, իսկ վարորդն ա սաց. «Չէ, կտանեմ»:  Մեքենայի յուրաքանչյուր մասը կոտրվեց, հասանք տեղ: Թումանյանի հեքիաթների նման մի գյուղ տեսանք։ Երեք ծերունի, կրակի շուրջ նստած, օղի էին պատրաստում: Բարևեցին, զարմացան մեքենայի վրա, ասացինք` կինո ենք ուզում նկարահանել, զարմացան, թե ինչ է կինոն, մեզ հետաքրքեց ու 2 օր հետո գնացինք:

…Եթե «մասսովկա» էինք նկարահանում` մեծ ամբոխ, դեմքերը չեն երևում, ստանում էին 3 ռուբլի: Կային նաև «էպիզոդնիկներ», որոնք 7 ռուբլի 50 կոպեկ էին ստանում: Այս մարդկանց որպես «մասսովկա» էինք գրել, ծերունիներից մեկն էլ թե` ես «էպիզոդնիկ» եմ:

Փելեշյանի լռությունը չբացահայտվեց

Ինձ թվաց, որ «Փելեշյանի լռությունը» ֆիլմում կբացահայտվեն իմ լռության պատճառները: Բայց այդ ֆիլմի ռեժիսորն էլ ինձնից բան սովորեց և լռեց:

Թղթի վրա ֆիլմը տեսնելու մասին

Ես սցենար եմ գրում, և եթե չեմ տեսնում ամբողջական ֆիլմը, չեմ նկարահանում այն: Իհարկե, սցենարը ֆիլմը չէ, ես պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմը, նոր նկարահանեմ:

«Homo Sapiens» ֆիլմի համար չափազանց շատ գումար կպահանջվի

Մենք այս ֆիլմը նկարահանելու համար այդպիսի ֆինանսական ռեսուրսներ չունենք։ Ամբողջ աշխարհով մեկ բարդ է. այդքան միլիոններ` դոլարով, չկա։ Ես փորձեցի դուրս գալ արտասահման, արդյունք չեղավ: Ժան Լյուկ Գոդարը տվեց իր պրոդյուսերին ինձ, սցենար գրեցինք, աշխատեցինք։ Պարզվեց՝ շատ գումար է պետք։ Պրոդյուսերը կին էր, չկարողացավ այդքան դոլար հավաքել:

Դիստանցիոն մոնտաժ

Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում. ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, նրանց միջև եղած պատկերների հետ: Դա է դիստանցիոն մոնտաժը:

Գյումրիում ծնված կիրովականցի

Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում: Ավելի ճիշտ` լոռեցի եմ:

Հանդիպման ընթացքում Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` երեկոն կազմակերպելու համար:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ  Արտավազդ Փելեշյանի հաղթանակը կինոյի, հայ ոգու հաղթանակն է:

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Վանաձորում: 1963-67-ին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութեանական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Դեռ ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը, որ առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով, բազմաթիվ մրցանակների են արժանացել, իսկ Փելեշյանը մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների շրջանում: Փելեշյանը դերակատարմամբ հանդես է եկել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում (1969): 1996-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2006-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում ստեղծագործական վաստակի համար արժանացել «Փարաջանովյան թալեր» մցրանակին:

 

Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում