Նորվեգիայի հատուկ ծառայությունների փոխանցմամբ` իրենք ստացել են տեղեկատվություն այն մասին, որ Նորվեգիան առաջիկա օրերին կարող է ենթարկվել ահաբեկչական հարձակումների: Անվտանգության նկատառումներից ելնելով` իշխանությունները ձեռք են առել մի քանի հրատապ միջոցառումներ: Որոշում է կայացվել փակել օդային տարածքի մի մասը Բերգեն քաղաքի վրա, ինչպես նաև՝ ուժեղացնել ստուգումները սահմաններին:Միաժամանակ երկրի իշխանությունները հայտարարել են, որ կստուգեն բոլոր զբոսաշրջիկների անձնագրերը: Նորվեգիան շենգենյան գոտու անդամ է, ուստի երկրի սահմաններին անձնագրերը չեն ստուգվում: