Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցը բանաձև է ընդունել

Երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցն, որն այս տարի անցկացվում էր  «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգնման հիմնահարցեր» խորագրի ներքո, ամփոփեց աշխատանքները: Ոչ ֆորմալ կրթական այս գործընթացին, որն անցկացվեց  Շիրակի մարզում հուլիսի 20-30-ը, մասնակցում էր  հանրապետության տարբեր շրջան ներից ժամանած ավելի քան 30 պատմաբան՝ Երիտասարդ պատմաբանների դպրոցի ունկնդիրները, ՀՀ ԳԱԱ համակարգի և բուհերի մագիստրոսներ, հայցորդներ, ասպրանտներ, Շիրակի և Լոռու մարզի, Երևանի  դպրոցների պատմության ուսուցիչներ: Նախաձեռնության հեղինակն ու  կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն էր` ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոցների աջակցություն» ծրագրի և ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման համահայկական հիմնադրամ»-ի ֆինանսական օգնությամբ: Այս օրերի ընթացքում ներկայացվեցին  զեկուցումներ, անցկացվեցին կլոր սեղաններ  Ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվեցին  այցելություններ պատմական տարածքներ: Բնակնաբար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից և այս ամառային ճամբարի ծրագիրն էլ կազված էր հենց այդ հիմքով:

Այս տարի ամառային դպրոցն ավելի  ինտերակտիվ էր՝  երիտասարդ գիտնականներն ու հայագետները եղան այն վայրերում, որտեղ 1918-1921 թվականներին եղել են հայերի ջարդեր. հիմնականում Ալեքսանդրապոլի գավառի տարածքում. բնակիչներին, հատկապես, տղամարդկանց, թուրքերը հավաքել են մարագներն ու վառել: Շիրակի մարզում այսօր, ցավոք, քիչ  են մնացել այդ դեպքերի ականատեսներ, իսկ այդ սարսափելի օրերի մասին տեղեկությունները փոխանցվում  են սերնդեսերունդ:  Շիրակում թուրքերն հանդիպել են նաև դիմադրության, սակայն, շատերի համար  Սառնաղբյուրիուի ճակատամարտը  դեռ բացահայտված չէ, մինչդեռ,  Սարդարապատի, Բաշ-Ապարանի  և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին եղել են նաև Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մար տերը: Այս օրերի ընթացքում երիտասարդ հայագետները եղան ինչպես Շիրակի մարզի համայնքներում՝ Արփենիում, Վահրամաբերդում, Ձիթհանքովում, Սառնաղբյուրում, այնպես էլ  Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում, իսկ վերջում, դպրոցի աշխատանքի արդյունքների ավատրին, ընդունվեց բանաձև: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Կարինե Ալեքսանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ընդունված բանաձևը միտված է հենց այս դեպքերի ավելի խորն ուսումնասիրմանն ու ներկայացմանը: 

«Ելնելով այն հանգամանքից,  որ Ցեղասպանության 100-րդ տարելեցին Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ համայն հայությանը ստիպելով պահանջատիրական կեցվածք որդեգրել, և այդ պահանջատիրությունը տեղափոխել իրավական դաշտ, մեր ամառային դպրոցի մասնակիցները որոշեցին, որ 2015 թվականը հանդիսանալու է մեկնակետ՝ նոր սերնդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի նոր մոտեցումներով ու մեթոդներով: Այս օրերի ընթացքում եղանք տարբեր գյուղերում և տեսանք, որ հայ ժողովուրդը պայքարել է տարբեր ձևերով: Այս ընթացքում եղել է և՛ պայքար, և՛ դիմադրություն: Այս դպրոցի մասնակիցներից շատերը որոշեցին այսուհետ ավելի խորացնել իրենց գիտելիքները թուրքագիտության ու ցեղասպանագիտության ասպարեզներում: Բանաձևի կարևոր կետերից մեկն այն է, որ հայագետների նոր սերունդը շարունակելու է իր պահանաջատիրությունը, բայց պահանջատիրությունն այս դեպքում լինելու է նոր ուսումնասիրություններով, նոր տեղեկատվությամբ ու գիտելիքներով: Այս ընթացքում կարևորվեց նաև այն, որ պետք է ավելի շատ խոսվի 1918-21 թվականների դեպքերի մասին: Դրանց մասին, ցավոք, քիչ է խոսվում, իսկ միջազգային ասպարեզու մ ընդհանարպես չի խոսվում: Այստեղ մենք շատ մեծ բաց ունենք նաև պատմագիտական ուսումնասիրությունների առումով:Հույս ունենք, որ հայագետների նոր սերունդն ավելի ակտիվ կլինի նաև այս հարցում»,- ավելացրեց ամառային դպրոցի կազմկոմիտեի նախագահ Կարինե Ալեքսանյանը:Դպրոցի ավարտին, երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցի մասնակիցները ստացան հավաստագրեր: 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել