Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ղեկավար աշխարհի կաթոլիկների քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա իր քարոզի ժամանակ հայտարարեց, որ ցանկացած պատերազմ ապարդյուն աղետ է և մասնավոապես նշեց, որ «Խաղաղությունը Աստծո ճամփի հանդեպ հանձնառության վստահել ապացույց է, հետևաբար կրոնների առաջնորդներւ պիտի խաղաղության այրեր ու կանայք լինեն»: Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Բելգիայի Անթվերպեն քաղաքում Վատիկանին կից «Սանթ Աջիդյո»-ի հավաքականության միջոցով կազմակերպված «Խաղաղություն հանուն ապագայի» միջկրոնական նիստին հղած ուղերձում ավելացրել է. «Պատերազմը մարդկանց առաջնորդում է դեպի բրտարարք և այդ խնդիրը հնարավոր է վերայսկել»: Պապն ավելացրել է. «Ժամանակն է, որ կրոնների առաջնորդները խաղաղություն որոնելու, վերքերի բուժման և պատերազմների ու բախումների կարգավորման ուղղությամբ ազդեցիկ համագործակցություն կատարեն»: Պապն ի դեպ ասել է, որ պատերազմը երբևե անհրաժեշտ ու անխուսափելի չէ և միշտ հնարավոր է ընտրել երկխոսության ուղին: