Կառլեն Մկրտչյանը վերականգնվել է վնասվածքից
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Անժի»-ի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն ապաքինվել է վնասվածքից: Հայ կիսապաշտպանը վնասել էր ուսը, սակայն արդեն վերականգնվել է վնասվածքից և մասնակցում է ընդհանուր թիմի մարզումներին: Այժմ «Անժի»-ն նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության «ԲԿՄԱ»-ի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայազգի կիսապաշտպանն «Անժի»-ի է տեղափոխվել ընթացիկ տարվա հունիսի, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել: