Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 13 մարզիկ
ՍպորտՇվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը տեղի կունենա մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 13 պատանի` 5-ը մինչև 15 տարեկանների պայքարում, 8-ը՝ մինչև 17 տարեկանների մրցավեճում: Լանդսկրոնայում Էդուարդ Կիզողյանին կօգնի Երվանդ Կիրակոսյանը: Հայաստանի ընտրանու բոլոր մասնակիցները` ըստ քաշային կարգերի.
Մինչև 17 տարեկաններ. 50 կգ՝ Համլետ Մնացականյան, 62 կգ՝ Լևոն Մանուկյան, Հրայր Հովհաննիսյան և Սամվել Բաբակյան 77 կգ, 85 կգ՝ Հարություն Ենգիբարյան, Արսեն Մարտիրոսյան, 94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան և Սարգիս Կիրակոսյան: Մինչև 15 տարեկաններ. 50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 56 կգ՝ Արմեն Գրիգորյան և Ռաֆիկ Հարությունյան, 69 կգ՝ Կարեն Մարգարյան, 94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան: