Հայ մարզիկներն անհաջող հանդես եկան Օլիմպիական փառատոնին
ՍպորտԹբիլիսիում ավարտվում է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնը, որտեղ Հայաստանը կներկայացնող մարզիկները անհաջող հանդես եկան: Մեդալ էր ակնկալվում եզրափակիչ մտած հայաստանցի մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանից (օղակներ) և Մհեր Տուդոյանից (նժույգ թափեր): Սպասելիքները չարդարացան. երկուսն էլ զբաղեցրին ութերորդ հորիզոնա կանը: Առանց մեդալի հայրենիք կվերադառնան նաև ձյուդոիստներ Կարեն Ստեփանյանը (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյանը (81 կգ), լողորդներ Արտաշես Ադամյանը, Ռուբեն Ղարիբյանը և խճուղային խմբավազքի հեծանվորդները: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանը ներկայացրեցին