«18plus.am» ինտերնետային կայքի ստեղծող, Երեւանի 26-ամյա բնակիչ Ա.Մնացականյանը մեղադրվում է պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու մեջ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ երիտասարդը 2012 թվականի հունիս ամսին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը եւ պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ եւ անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասին, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Ի դեպ, կայքը ներկայումս չի աշխատում. տեղադրված հայտարարության համաձայն՝ այն կսկսի աշխատել 16 օրից՝ նոր ոճով։
Հաղորդում է «Փաստինֆո»-ն: