Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպանը մերժել է ՊՍԺ-ին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում, տեղեկացնում է Armsport.am-ը:
Ինչպես հայտնում է «ESPN»-ն 34-այա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրություն է ունեցել փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Պարբերականը հաղորդում է, որ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դեմ չի եղել Կերիկի ծառայություններից հրաժարվելուց՝ պատճառաբանելով, որ թիմը ձեռք է բերել Բաստիան Շվայնշտայգերին և Մորգան Շնայդերլինին:
Կերիկը մերժել է առաջարկը՝ հայտնելով, որ ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: