Վարուժան Սուքիասյան. Առաջին խաղն էր, որոշակի հուզմունք կար ֆուտբոլիստների մոտ
Սպորտnews.am-ը գրում է.
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում հաղթանակով մեկնարկած Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Երեւանի «Ուլիսի» հետ հանդիպումից հետո ամփոփել է օրվա հանդիպումը:
«Առաջին խաղն էր, որոշակի հուզմունք կար ֆուտբոլիստների մոտ: Բայց երկու հարձակվողով էինք, ովքեր չարդարացրեցին իրենց: Երեք ֆուտբոլիստներից, որոնց փոխարինեցի, դժգոհ էի: Նրանք պետք է ավելի վարպետորեն վարվեին:
Աշխատանքը շատ մեծ է «Արարատում»: Հաղթանակը մնում է հաղթանակ, բայց այնքան էլ գոհ չեմ: Պետք լուրջ աշխատանք տանենք: Հարձակողական ֆուտբոլ ենք ուզում խաղալ, պահեր կային, որ չէինք օգտագործում: Պաշտպանական գիծն ավելի ուժեղ է, քան կիսապաշտպանականը եւ հարձակմանը: Այն արագ հակագրոհները, որ մենք պետք է կազմակերպեինք, մեզ մոտ չստացվեցին»,- ամփոփեց Վարուժան Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ «Արարատը» «Ուլիսի» նկատմամբ հաղթանակ է տարել 2:0 հաշվով: