Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Տուրուդմփոց կառավարության աշխատակցի եւ հյուրանոցի տնօրենի միջեւ. «Քո տիրոջ մերը՝ ասեց ու աթոռը խփեց գլխիս»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։

«Ժամանակին» հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։ Նրանց միջեւ նախ վիճաբանություն է սկսվել, որից հետո կրքերը բորբոքվել են, ու դիմել են բռունցքների օգնությանը։

Հյուրանոցում, ականատեսների խոսքով, տուրուդմփոցը սկսվել է հենց այն պահից, երբ Արսեն Բաղդասարյանը իր ընտանիքի հետ ընդունարանում փորձել է կարգավորել հյուրանոցում տեղավորվելու փաստաթղթային հարցերը։ Ուղեգրի շուրջ վեճ է ծագել, գոռգոռացել են, ապա նրանցից մեկը աթոռով հարվածել է մյուսին։

Վիճաբանության պատճառների մասին մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք հանգստյան տան տնօրենի հետ։ Վերջինս նախ սկզբում հերքեց՝ ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Բայց որոշ մանրամասներով հակադարձելուց հետո նա պատմեց եղելությունը։

«Դե, մարդիկ երեւի ճանապարհից հոգնել էին, դրա համար էլ մի քիչ այլ ձեւ էին։ Ուղեգրի հետ կապված հարց ծագեց։ Մեր իրավունքն է՝ ստուգել բոլոր փաստաթղթերը, տեսնել՝ ինչի հիման վրա է: Էդ տղան բորբոքվեց՝ բա արա, այ տղա, ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա։ Ինքն էլ թե՝ պրոֆեսորի հետ ես խոսում, հետո էդ արա բառի վրա աթոռը վերցրեց ու խփեց ինձ։ Հետո անընդհատ ասում էր, որ դոցենտ-պրոֆեսոր են. հիմա ի՞նչ անենք՝ մենք էլ հասարակ մարդիկ ենք, մեզի խփեք աթոռով սպանե՞ք: Զայրացած էր, խմած էր էդ տղեն»,- պատմեց Հարութ Թադեւոսյանը։

Ըստ ականատեսների՝ Արսեն Բաղդասարյանը ընտանիքի հետ է եղել, եւ այդ ողջ կռիվը նրանց ներկայությամբ է տեղի ունեցել։

«Ուղեգրի ութ օրը տրվել էր Ակադեմիայի կողմից, հետո ասեց՝ 10 օրվա է, ասեցի՝ բա մյուս ուղեգիրը ի՞նչ փաթեթով է, ինքն էլ ինչ-որ բանկային թուղթ էր բերել, որը մեզ չէր վերաբերում ու չէր կարա հիմք համարվեր, որովհետեւ մենք ուղեգրերի հիման վրա ենք հաշվարկ անում: Մի խոսքով՝ էդ ժամանակ տարիքով մարդը՝ պրոֆեսոր կոչեցյալը թուղթը շպրտեց դեմքիս, ես էլ ասեցի՝ ինձ ինչի՞ եք վիրավորում, էդ փաստաթուղթը իմ համար չի, տարեք ասեք՝ մեզ ուղեգիր պետք է տայիք, ու էդ խոսակցության ժամանակ, էդ տղան մոտեցավ, ասեց՝ գիտես՝ ո՞վ ա, պրոֆեսորի հետ ո՞նց ես խոսում, ես էլ ասեցի՝ ես ասում եմ՝ դա ինձ վերաբերող փաստաթուղթ չի, ասեց՝ արա, ասի՝ արա չէ, քեզ զգուշացնում եմ, կուլտուրական խոսեք, ասեցի՝ քեզանից լավ արա չկա, ու էդ ընթացքում ասեց՝ քո տիրոջ մերը ու աթոռը վերցրեց ու գլխիս խփեց. չպատկերացրեցի, որ էդ բանավեճի ընթացքում նման բան կլինի»,-մանրամասնեց Հարութ Թադեւոսյանը՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն է կանչել ոստիկանի։

Վերջինս հավաստիացրեց, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ըստ ականատեսների՝ հարվածներ է ստացել նաեւ մի կին, ով վայր է ընկել գետնին։ Սա եւս չհերքեց մեր զրուցակիցը։

Մենք փորձեցինք լսել նաեւ մյուս կողմին՝ Արսեն Բաղդասարյանին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։ Զանգահարում էինք Արսեն Բաղդասարյանի աշխատանքային համարին. նա հավանաբար արձակուրդում է։

Հ.Գ.- Ի դեպ, այս միջադեպին անդրադառնալիս, երբ համացանցում փնտրում էինք Հարութ Թադեւոսյանի տվյալները, գտանք 2010 թվականի մի հրապարակում, ըստ որի՝ Հարութ Թադեւոսյանը եւ իր եղբայրը գյուղում դարձյալ սկանդալի մեջ են հայտնվել։ Այդ ժամանակ ինքը դիմել է փախուստի, իսկ եղբայրը ձերբակալվել է։ Կռվի պատճառն այն է եղել, որ Հարութ Թադեւոսյանի որդին վիճել է համագյուղացի մի դպրոցականի հետ, որն էլ դարձել է մի կաթիլ մեղրի պատմությունը։ Այդ ժամանակ գյուղացիները դժգոհել են, թե եղբայրների հետ նման սկանդալներ հաճախ են պատահում, եւ նրանք վայելում են Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել