Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Շինարարներին են սպասում մի շարք ներդրումային ծրագրեր. Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը նոր նախագծերով և ծրագրերով նպատակաուղղված ջանքեր է գործադրում երկրում շինարարության ոլորտը զարգացնելու, շինարարական կազմակերպություններին և կառուցապատող ընկերություններին աջակցելու նպատակով՝ նախատեսելով հիփոթեկային վարկերի միջոցով խրախուսման  մեխանիզմներ: Այդ մասին կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցած Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Արդեն ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում՝ «Հին Երևանը», «Ֆիրդուսի» թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում՝ ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ շինարարը կառուցել է նաև երկրի համար դժվարին ժամանակներում: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս շինարարները կշարունակեն աշխատել նույն սիրով և եռանդով, քանի որ հայ շինարարը ոչ միայն քարը քարի վրա դնողն է, այլև ազգային արժեքների և ավանդույթների փոխանցողը: Միաժամանակ, վարչապետը նկատեց, որ շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի և պատահական չէ, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն դարձրել է ավանդական՝ փաստելով, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Անցյալ դարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներին՝  դուք  այսօր կառուցում եք ավելի բարձրորակ և սեյսմակայուն շենքեր: Ցանկանում եմ ուրախությամբ ընդգծել, որ հայկական ժամանակակից շինարարությունը, շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթները, այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հիրավի հպարտանում ենք»,- ընդգծեց վարչապետը:

Իր հերթին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարությունն այս տարի մի շարք որոշումներ է ընդունել՝ կառուցապատման ընթացակարգերը պարզեցնելու նպատակով: Նախարարը վստահություն հայտնեց, որ ադյդ որոշումների արդյունքները տեսանելի կլինեն այս տարվերերջին և հաջորդ տարի: 2016 թվականին, ըստ Սարգսյանի, շինարարության ոլորտում նախատեսված են մի շարք ներդրումային ծրագրեր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շնորհավորեց շինարարներին տոնական օրվա առթիվ և համոզմունք հայտնեց, որ նրանք կշարունակեն մայրաքաղաքի կառուցպատմանն ուղղված իր ջանքերն ու քայլերը:

Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամ Վովա  Մարգարյանը և «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվեցին «Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ վարչության նախագահ Արամայիս Որսկանյանը, նախագծի գլխավոր կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշ յանը:

Մի խումբ շինարարներ պարգևատրվեցին նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից:

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել