Արթուր Ալեքսանյանը առաջինն է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանշային աղյուսակում
ՍպորտԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ: Ըստ քաշային կարգերի՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում առաջինն է:
Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 6-րդն է, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանը և Վարշամ Բորանյանը համապատասխանաբար 13-րդն ու 14-րդն են, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) 2-րդ տեղում է, Կարապետ Չալյանը (75 կգ)` 12-րդ, Էդուարդ Սարգսյանը (80 կգ)՝ 10, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)` 8, Արթուր Շահինյանը (85 կգ)՝ 16:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Օգոստոսի 1-14-ը Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում, որին ներգրավված են հավաքականի 14 ըմբիշներ: