Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պյեր Հոյբերգն անդրադարձել է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դեմ երեկ տեղի ունեցած հանդիպմանը և նշել.
«Իհարկե, լավ է սկսել մաժորային նոտայով, հաջող մեկնարկել որակավորման փուլում: Սկզբում մենք խնդիրներ ունեինք, իսկ այն բանից հետո, երբ հայերը գոլ խփեցին, մեզ ոչինչ չմնաց անելու, քան մեծ ուժով առաջ շարժվել: Այդպես մենք խփեցինք երկու գոլ և այժմ մեր ակտիվում ունենք երեք միավոր: Իրականում դա տարօրինակ է. մենք ողջ ընթացքում տիրում էինք գնդակին, իսկ հետո հանկարծ մրցակիցը հարվածեց և հաշիվը դարձավ 0:1: Սակայն հետո մենք լավ խաղացինք, բնավորություն ցույց տվինք: Մեր խմբի մյուս թիմերին ցույց տալը, որ մենք ուժեղ թիմ ունենք, նույնպես կարևոր է»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: